Տուրիզմ

Տուրիզմ (զբոսաշրջություն), մարդկանց ժամանակավոր տեղաշարժ դեպի այլ երկիր, կամ տվյալ երկրի այլ վարչական տարածք՝ հանգստի, ժամանցի, առողջարանային, գործնական կամ ստեղծագործական նպատակներով՝ առանց վճարվող աշխատանք վարելու։
Տուրիզմ բառը գործածական է շատ լեզուներում, այդ թվումնաև Հայաստանում
զբոսաշրջություն տերմինին զուգահեռ: Այն առաջացել է մեծ շրջապտույտ՝ Grand tour արտահայտությունից և սկզբնական շրջանում նշանակում էր ուղևորությունծանոթության նպատակով, որը շատ տարածված էր 17-18 դարերում երիտասարդ պալատականների շրջանում։ 19-րդ դարում նման ուղևորությունները առավել տարածվեցին բնակչության այլ խավերի շրջանում։ Ուղևորության նպատակը
այլ երկրների մշակութային արժեքները ճանաչելն էր: